05 07 2019

Հայաստանը Ձեզ համար խոպան չէ, պարոն Արմեն Սարգսյան. Նարեկ Սամսոնյան



«ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ոտնահարում է ՀՀ Սահմանադրությունը: Նա իր նախագահության ընթացքում արել է բազմաթիվ լավ բաներ, բայց այդ լավ բաները բխել են միայն շահերից: Նա օրինակ 12 օրում գնացել է Ղազախստան և մի լավ հանգստացել է: Նա թանկարժեք վոյաժների է գնացել, դա էլ է լավ բան, բայց միայն իր համար»,- ՀՀ Սահմանադրության օրվա կապակցությամբ կազմակերպված «Պահպանեք Սահմանադրությունը» խորագրով ակցիային հայտարարեց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը:

Ակցիան անցկացվեց նախագահական նստավայրի մոտ, ոստիկանության ծառայողները թույլ չտվեցին մոտենալ շենքի դիմացի հատվածին՝ պատճառաբանելով, որ ներսում արարողակարգային միջոցառում է տեղի ունենում:

Ակցիայի մասնակիցները նախագահ Արմեն Սարգսյանին կոչ արեցին պահպանել ՀՀ Սահմանադրությունը, որի երաշխավորը ինքն է:

«Արմեն Սարգսյանի պատճառով այսօր Հայաստանում դատական համակարգի ուզուրպացիայի փորձ է արվում: Ոմն Վահե Գրիգորյան, ով վաղը կարող է իրեն հռչակել Վենետիկի հանձնաժողովի նախագահ, Արմեն Սարգսյանի թեթև ձեռքով փորձում է ուզուրպացնել դատական իշխանությունը»,- հայտարարեց Նարեկ Սամսոնյանը՝ հավելելով՝ սա Ձեզ համար խոպան չէ, պարոն Սարգսյան:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ