04 07 2019

ՀԱՊԿ երկրներում ռազմաքաղաքական իրադրությունը մոնիթորինգի կենթարկեն

ՀԱՊԿ երկրներում ռազմաքաղաքական իրադրությունը մոնիթորինգի կենթարկեն

Մոսկվա-Երեւան-Մինսկ-Նուր Սուլթան տեսակամրջի ընթացքում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար, գեներալ-գնդապետ Վալերի Սեմերիկովը նշեց, որ ՀԱՊԿ անդամ երկրների ՊՆ-ները որոշել են մասնակցել Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակին նվիրված զինվորական շքերթին։

Նա նաև նշեց, որ ՀԱՊԿ շրջանակում վերջերս Ճգնաժամային արձագանքման կենտրոն է ստեղծվել, որը ճգնաժամային իրավիճակներին արձագանքման ընդհանուր համակարգում հիմնական կապող օղակ է:  Սեմերիկովի խոսքով՝  կենտրոնն անչափ կարեւոր է դարձել կազմակերպության աշխատանքի արդյունավետության բարձրացման տեսակետից:

«ՀԱՊԿ Ճգնաժամային արձագանքման կենտրոնը զբաղվում է պետությունների պատասխանատվության գոտում ռազմաքաղաքական իրադրության մոնիթորինգի հարցերով»,- նշեց Սեմերիկովը:

Կենտրոնի գործառույթների մեջ է մտնում իրավասու կառույցների գործունեության տեղեկատվա-վերլուծական ապահովումը: Սեմերիկովը նաեւ հայտնեց , որ կենտրոնը թույլ է տալիս զգալիորեն կրճատել արտակարգ իրավիճակներին օպերատիվորեն արձագանքելու ժամանակը, որը փորձարկվել է վերջերս անցկացված գործնական խաղում:

«Կենտրոնի տեխնիկական հագեցվածությունը թույլ է տալիս փակ ռեժիմով անցկացնել խորհրդակցություններ, բանակցություններ, մարզումներ»,- շեշտեց գեներալ-գնդապետը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ