03 07 2019

Նկատողություն՝ Հայկ Մարությանի մամուլի խոսնակին

Նկատողություն՝ Հայկ Մարությանի մամուլի խոսնակին

Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը բանավոր նկատողություն է ստացել։ Այս մասին հայտնել են քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Հիշեցնենք, որ մամուլի խոսնակը ոչ կոռեկտ բառապաշարով էր մասնակցել Երևանում երթեւեկության առավելագույն արագությունը 60 կմ/ժ-ից 50 կմ/ժ-ի իջեցնելու քաղաքապետի առաջարկի հարցով ֆեյսբուքյան քննարկմանը։

Օտատերերից մեկի գրառմանը Հակոբ Կարապետյանն արձագանքել էր․ «Ինչի՞ մասին ենք վիճում ընդհանրապես: Ներեցեք, բայց խնչած ունեմ խցանման ու մյուս պրոբլեմների վրա տասը կմ/ժ-ով նվազեցնելը մարդկանց կյանքեր է փրկում»: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ