Բաքվում անցկացվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոմիտեի 43-րդ նիստին որպես դիտորդ, մասնակցելու հրավեր էր ստացել նաև Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը: Հայկական կողմը դիմել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ հյուրընկալող պետությունից ՀՀ պատվիրակության համար անվտանգության հավելյալ միջոցներ ստանալու ակնկալիքով` հաշվի առնելով ՀՀ քաղաքացիների և, ընդհանրապես, ազգությամբ հայերի՝ այդ երկիր մուտքի հետ կապված անհնարինությունը և այս երկրում ամենօրյա ռեժիմով իրականացվող հակահայկական քարոզը, խտրական վերաբերմունքն էթնիկ հայերի նկատմամբ: Բայց Ադրբեջանը խոչընդոտել է հայկական պատվիրակության մասնակցությանը տվյալ միջոցառմանը: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը