Ադրբեջանը ՀՀ սահմանի մոտ շահագործման է հանձնել նոր զորամասային համալիր՝ «Ղազախ» ջոկատի համար։ Այս մասին հայտնում է Minval.az-ը՝ հղում տալով սահմանապահ ծառայության գերատեսչության կայքին։
Ինչպես հաղորդվում է, բացման արարողությունը տեղի է ունեցել հունիսի 29-ին, որին մասնակցել է Ադրբեջանի սահմանապահ ծառայության ղեկավար գեներալ Գուլիևը։ Նա նշել է, որ նորակառույց զորամասային համալիրը կարևոր քայլ է Ադրբեջանի պետական սահմանների ամբողջականությունն ապահովելու համար։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը