02 07 2019

Սերգեյ Կոպիրկինը՝ ՀՀ երկրորդ նախագահի հետ հանդիպման մասին. Armlur.am

Սերգեյ Կոպիրկինը՝ ՀՀ երկրորդ նախագահի հետ հանդիպման մասին. Armlur.am

«Ես համաձայն եմ այն կարծիքի հետ, որ արտահայտում են Ռուսաստանում՝ որևէ վատ բան չեմ արել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպելով»: Այս մասին Armlur.am-ի հետ զրույցում ասել էր ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե Հայաստանում լավ չեն ընդունել նրա հանդիպմանը պաշտոնաթող նախագահի հետ, իսկ Ռուսաստանում կարծում են՝ ոչ մի վատ բան չկա դրանում:

Նա նշել էր, որ իր կարծիքով դեսպանի պարտականությունն է հանդիպել քաղաքական, հասարակական, պետական գործիչների, նաև իշխող քաղաքական մեծամասնության ներկայացուցիչների հետ:

Լրատվամիջոցի դիտարկմանը՝ Ռոբերտ Քոչարյանը քրեական գործով է անցնում, դրա համար են քննադատությունները, դեսպանն ասել է, որ արդեն մեկնաբանեց և ավելացնելու բան չունի:

Հիշեցնենք,որ Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերը Քոչարյանի հետ հունիսի 13-ին հանդիպել է քաղաքական և գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ իր հերթական հանդիպումների շրջանակներում, այս մասին ասվում է Հայաստանում ՌԴ դեսպանատան կայքում զետեղված հաղորդագրությունում։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ