Ազգային Ժողովում այսօր աննախադեպ իրավիճակ էր: ԲԴԽ անդամի թեկնածու Աննա Մարգարյանը, ով ներկայացվել էր իշխանական «Իմ քայլի» կողմից, չընտրվեց ԲԴԽ թեկնածու:
ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը ներկայացրեց քվեարկության արդյունքները՝ 66 կողմ և 19 դեմ:
Նշենք, որ ԱԺ 132 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել էր 85 պատգամավոր:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը