29 06 2019

Նիկոլ Փաշինյանի թիմի կողմնապահությունը նոր վտանգ է ստեղծում․ Զատուլին․ 168.am

Նիկոլ Փաշինյանի թիմի կողմնապահությունը նոր վտանգ է ստեղծում․ Զատուլին․ 168.am

«168 Ժամ»-ը գրում է․ ««Հայ-ռուսական հարաբերությունները ես կգնահատեի՝ որպես նորմալ, կանոնավոր բնույթ ունեցող, հետևաբար՝ գործընկերային։ Սակայն շփոթեցնում են մի շարք հանգամանքներ»,- այս մասին «168 Ժամի» թղթակցի հետ զրույցում ասել է ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինը՝ անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին։ Նա նշել է.

«Նիկոլ Փաշինյանի թիմի անբավարար կոմպետենտությունը և քաղաքական կողմնակալությունը, որն արտահայտվեց մասնավորապես ՀԱՊԿ գործող գլխավոր քարտուղարին ետ կանչելու հարցով, ինչը նախադեպ  ստեղծեց և վնաս հասցրեց Ռուսաստանի ու Հայաստանի համար կարևոր այդ ռազմաքաղաքական միության հեղինակությանն ու կոնկրետ գործունեության ծրագրերին, կատաղի արշավները  «Գազպրոմի» հայկական մասնաճյուղի, Ռուսական երկաթուղիներ ԲԲԸ-ի և այլոց դեմ, ինչը նյարդայնացնում է Հայաստանի տնտեսությունում ռուս ներդրողներին, համառորեն հաշիվների մաքրումը ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, Հայաստանում նոր քաղաքական անկայունության վտանգ են ստեղծում, Կովկասում մեր միակ լիարժեք քաղաքական գործընկեր երկրում»։

Զատուլինի խոսքով՝   վերը նշված հանգամանքների պատճառով ամբողջական փոխըմբռնման և վստահության մասին հնարավոր չէ խոսել։  «Իսկ դա արտահայտվում է, իհարկե, տարբեր կերպ՝ հայ-ռուսական հարաբերությունների ողջ ճարտարապետության սեյսմակայունության վրա»,- ընդգծել է Զատուլինը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «168 Ժամ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ