Ադրբեջանի ՊՆ Զաքիր Հասանովը նշել է, որ Վաշինգտոնում հանդիպման ժամանակ ՀՀ և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները պայմանավորվել են նվազեցնել առաջնագծում հրադադարի խախտման դեպքերը: Հասանովն ասել է, որ ադրբեջանական կողմը տարիներ շարունակ գնում է զիջումների և բանակցություններ է վարում Հայաստանի հետ: Այս մասին հայտնում է Minval.az-ը։
«Խոսում եք խաղաղ կարգավորմա՞ն մասին, բանակցությունների միջոցով խնդիրը լուծելո՞ւ մասին: Խնդրեմ: Մենք տարիներ շարունակ գնում ենք զիջումներ, բանակցություններ ենք վարում: Մենք ձեզ 2016-ին ցույց տվեցինք, որ կարող ենք հարցը լուծել այլ ճանապարհով»,-ասել է Հասանովը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը