26 06 2019

Ա՛յ տղա, քեզ բերել են իշխանության, որ սառնարանը լցնես. Մենուա Հարությունյանը՝ Արայիկ Հարությունյանին



«Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցից հետո Էն մի հատ կրթության, գիտության նախարար կա չէ՞՝ Արայիկը, ասում ա՝ Ռոբերտ Քոչարյանը 10 տարի ա նախագահ ա եղել, մտածում ա, որ սառնարանով պետք ա դատեն ժողովրդին: Բա արա՛, ա՛յ տղա, քեզ բերել են իշխանության, որ սառնարանը լցնես: Վաղը, որ ժողովուրդը սառնարանը բացեց, տեսավ՝ մուկը կախվել ա, Արայիկին են տանելու սառնարանում թթու դրած վարունգ պահեն»,- հուլիսի 26-ին լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Մենուա Հարությունյանը:

Քաղաքական վերլուծաբանի կարծիքով՝ ՀՀ-ն կարող է անկախ պետություն գոյատևել միայն ժողովրդավարակն տեսքով. «Երբեք աշխարհը չի հանդուրժելու, որ Հայաստանում լինի դիկտատուրա: Այսօր, եթե արևմուտքը, որը ժողովրդավարության փարոսն է աշխարհում, դեռ աչք է փակում Նիկոլի դիկտատուրական սահմանադրական կարգը տապալելու փաստի վրա, հույս ունի, որ հետո Նիկոլին կարողանալու է ստիպել հակառուսական տրամադրությունների»,- ասաց Հարությունյանը:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ