ՌԴ պատվիրակության ամբողջական կազմով ԵԽԽՎ վերադարձին Հայաստանը մասամբ է կողմ քվեարկել: «Իմ քայլը» դաշինքի մյուս անդամներ Հովհաննես Իգիթյանը, Տաթեւիկ Հայրապետյանը և Սոս Ավետիսյանը չեն մասնակցել քվեարկությանը: Իսկ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, իշխող կուսակցության անդամ Ռուբեն Ռուբինյանը դեմ է քվեարկել, հետո պատճառաբանել, որ տեխնիկական խնդիր է եղել:
Կատարվածին անդրադարձել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը: Նա, մասնավորապես գրել է.
« Ճշտով. Ռուբեն Ռուբինյանը պիտի վայր դնի մանդատը: Ի՞նչ է նշանակում «թյուրիմացություն է եղել նիստին»:
Վաղը մյուս օր կարող ա մի հատ էլ հակահայկական բանաձևի տակ քվեարկել թյուրիմացաբար:
Երկրորդ դասարանում որ ասում էին «բա խի՞ գլուխդ տանը չես մոռացել», լրիվ էդ վիճակն ա:
Հ.Գ. Ըստ էության էս տղեն ազգային անվտանգության սպառնալիք է»:
Իսկ քաղաքագետ Նարեկ Սամսոնյանը գրել է.
«Ruben Rubinyanը դեմ ա քվեարկում ՌԴ-ի` ԵԽԽՎ վերադառնալու բանաձևին լինելով պատվիրակության ղեկավար: Ռուբինյանը լավ ա անում, որ դեմ ա քվեարկում էդ իրա ու իրա ներկայացրած քաղաքական թիմի դիրքորոշումն ա Ռուսաստանի նկատմամբ, որի իրավացիությունը չեմ էլ քննարկում: Բայց ստեղ ամենազավեշտալին էն ա, որ իմ ընկեր Ռուբինյանը դրանից հետո կանգնում ու լուրջ դեմքով ասում ա, որ պատահական ա դեմ քվեարկել: Այ Ռուբո ջան, այ ես քո ցավդ տանեմ, ոնց ե՞ս էդ եքա կանաչ ու կարմիր լույսերը խառնել: Լավ ենթադրենք էդ խառնել ես, բա դրանից անմիջապես հետո 10 վայրկյան ունենում ես քվեարկությունդ փոխելու համար, բա էդ ժամանակ ինչի՞ չուղղեցիր: Բա չգիտեի՞ր, որ ԵԽԽՎ-ում քվեարկությունից մի օր հետո քվեարկություն փոխելու հնարավորություն չկա, իսկ կարո՞ղա գիտեիր ուղղակի Երևանից զանգել ասել են արագ ֆեյս սեյվինգի համար ասա, որ «սխալվել ես»:
Իսկ չե՞ս կարծում, որ ավելի ազնիվ կլիներ, որ ասեիր` «էդ իմ քաղաքական դիրքորոշումն ա եղել», կամ ասեիր, որ դա ձեր քաղաքական թիմի արտաքին կուրսի արտացոլումն ա: Հիմա ասածներիդ ոչ մեկ չի հավատում ու արի ասա, որ չհավատալու բոլոր հիմքերը կան:
Հ.Գ. Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների սրման ու դրա հետևանքների ողջ պատասխանատվությունը ընկնելու ա անձամբ Նիկոլ Փաշինյանի վրա ու ինչքան էլ Ռուբինյանն ու Ալենը էդ գործում արդեն ուրույն դերակատարում ունեն մեկ ա Փաշինյանն անձամբ ա պատասխանատու էս բորշի համար»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը