24 06 2019

Շատ մարդիկ կարան բոլորին նենց հեգնեն... Արման Աբովյան



«Պարոն Սիմոնյան, ու՞մ նկատի ունեք, որ ասում եք բոլորին էլ հեգնենք: Էդ պահը հավատացնում եմ Ձեզ, որ այստեղ շատ մարդիկ կան, որ կարան բոլորին նենց հեգնեն, որ շատ լավ չստացվի»,- Ազգային Ժողովում դիմելով ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանին՝ հայտարարեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:

Պատգամավորը հորդորեց նիստերը չդարձնել ֆեյսբուքյան քննարկումների դաշտ:

«Եթե գոյություն ունեն խնդիրներ, դրանք չբերենք էստեղ ֆեյսբուքյան ֆորմատով քննարկենք, հիմա ինչ բերենք ստեղ քոմմենտներ ու ստատուսներ քննարկե՞նք: Պարոն Սիմոնյան, ստեղ կանգնած մատով խփում եք, որ 10 անգամ ավելի ուժեղ կլինի: Ես էլ եմ տենց անում, ասում եմ, 100 անգամ ավելի ուժեղ կլինի, եթե ինչ-որ բան...»,- նկատեց պատգամավորը, շեշտելով, թե՝ «մենք ինչ կուզենք, երբ կուզենք կառուցողական դաշտում կարող ա ավելի կոշտի մեջ անպայման ասելու ենք, 100 տոկոս իմացեք:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ