24 06 2019

Հակառուսական զարգացումների հետևանքով Վրաստանը տնտեսապես կտուժի. Ալիկ Էրոյանց



«Վերջին տարիներին Վրաստանում իշխանությունների վարկանիշը զգալիորեն նվազել է, դրան զուգահեռ ակտիվացել են ընդդիմադիր ուժերը, մասնավորապես Սահակաշվիլիի տարիներին ակտիվ ուժերը»,-լրագրողների հետ զրույցում խոսելով Վրաստանում ծավալվող վերջին իրադարձությունների պատճառների մասին, ասաց Վրաստանի հարցերով փորձագետ Ալիկ Էրոյանցը:

Ըստ փորձագետի՝ Վրաստանը տուժելու է տնտեսական առումով. «Բացի քաղաքական զարգացումից տնտեսական ոլորտի վրա նույնպես իր ազդեցությունը ունենալու է այս զարգացումները. այս տարի կանխատեսվում էր, որ ռուսաստանյան զբոսաշրջիկները թվով առաջինն են լինելու, որոնք ամենամեծ օգուտն են բերում Վրաստանի բյուջեին այն առումով, որ իրենք ավելի են ծախսում»,- ասաց Էրոյանցը:

Նա նշեց, որ եթե Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաները պետք է իրենց վարքով հանդարտեցմանն ուղղված քայլեր չձեռնարկեն, դա կբերի էլ ավելի լարվածության:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ