«Ինձ թվում ա, տղամարդու կողմից սիրուն աղջկան գովեստն էնքան վտանգավոր չի, ինչքան տղամարդու կողմից սիրուն տղամարդուն գովեստը: Եկեք հարգենք ժողովրդին, ինչ ա նշանակում գալ ստեղից սեփական դարդուցավը հնչեցնել: Նախագծերի բուն բովանդակությունը թողել, էկել-ընկել ենք ՍԴ դատավոր և անդամ եզրույթների միջև»,- Ազգային Ժողովում ելույթի ժամանակ նշեց Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
Պատգամավորը, դիմելով Իմ քայլը խմբակցության պատգամավոր Նիկոլ Բաղդասարյանին, ասաց.« Պարոն Բաղդասարյան, եթե էդ հարցը ձեզ էդքան մտահոգում ա, կարաք իրիկունները ձեզ համար ցանկալի մարդկանց հրավիրեք և քննարկեք»:
Պետրոսյանը եզրափակեց ելույթը՝ կոչ անելով ելույթներ ունենալ ըստ էության՝ առանց օրակարգից շեղվելու:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը