Ստամբուլը նոր քաղաքապետ ունի։ Ընտրապայքարում հաղթել է ընդդիմադիր ուժի ներկայացուցիչ Էքրեմ Իմամօղլուին։ Թուրքիայի նախագահ Ռեփեջ Թայիփ Էրդողանը շնորհավորել է ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության թեկնածուին Ստամբուլի քաղաքապետի կրկնակի ընտրություններում հաղթելու առիթով։ Այս մասին գրում է РИА Новости-ն։
«Հուսով եմ, որ Ստամբուլի քաղաքապետի կրկնակի ընտրությունները կլինեն հօգուտ քաղաքի: Այսօր կրկին ժողովուրդն արտահայտել էր իր կամքը: Շնորհավորում եմ Էքրեմ Իմամօղլուին»,-գրել է Թուրքիայի նախագահը թվիթերյան իր էջում:
Ձայների 99.4%-ը հաշվելուց հետո Իմամօղլուն հավաքել է 54 տոկոս, իսկ Էրդողանի գլխավորած ԱԶԿ-ի թեկնածու Բինալի Յիլդիրիմը՝ 45.1 տոկոս: Իշխող ԱԶԿ-ն, սկսած 2002 թվականից, առաջին անգամ կզիջի իր դիրքերը Ստամբուլում քաղաքապետի ընտրությունների ընթացքում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը