Վրաստանում անկարգությունների հետևանքով առաջին քաղաքացին է մահացել։ Այս մասին հայտնում է РЕН ТВ-ն։ Ցուցարարը մահացել է հիվանդանոցում։
Վրաստանի առողջապահության նախարարության վերջին տվյալներով՝ 240 մարդ, այդ թվում՝ 80 ոստիկան, վիրավորվել է Թբիլիսիում բախումների հետևանքով։ 120 մարդ դեռևս հոսպիտալացված է։
Հիշեցնենք, որ արդեն երկու օր է՝ Թբիլիսիի կենտրոնում երկրի կառավարության և Ռուսաստանի դեմ բողոքի ցույցեր են ընթանում։ Ցույցերի ուղիղ հեռարձակմանը կարող եք դիտել այստեղ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը