21 06 2019

Թբիլիսիի կենտրոնում ցույցերը վերսկսվել են․ Ուղիղ



Թբիլիսիի Ռուստավելի պողոտայում՝ խորհրդարանի շենքի մոտ, վերսկսվել են բողոքի ցույցերը: Ցույցի վայրում կան ոստիկանության ավտոմեքենաներ: Ցուցարարների թիվն աստիճանաբար ավելանում: Նրանց թվում կան նաև ուսանողներ և երեխաների հետ մասնակցող ծնողներ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

Հիշեցնենք, որ նախօրեին Վրաստանում բախումներ են տեղի ունեցել, որոնց հետևանքով կան բազմաթիվ տուժողներ և բերման ենթարկվածներ։ Ընդդիմադիրների բողոքն ընդդեմ Ռուսաստանի և կառավարության է։ Ազգամիջյան սկանդալը սկսվել է նրանից, որ Վրաստանում ՌԴ պատվիրակության ներկայացուցիչը նստել է խորհրդարանի խոսնակի աթոռին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ