21 06 2019

Սա առաջին հանդիպումը չէ․ ՌԴ դեսպանը՝ ՍԴ նախագահի հետ հանդիպման մասին․ Sputnik

Սա առաջին հանդիպումը չէ․ ՌԴ դեսպանը՝ ՍԴ նախագահի հետ հանդիպման մասին․ Sputnik

այաստանում Սահմանադրական դատարանի նախագահի հետ ՌԴ դեսպանի հանդիպումն ամենևին առաջինը չէր։ Այս մասին ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարեց Sputnik Արմենիայի հետ զրույցում։

Մեկնաբանելով վերջերս ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հետ ունեցած իր հանդիպումը, Ռուսաստանի դեսպանն ընդգծեց, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի արդարադատության համակարգում նախատեսվող բարեփոխումները։

Ավելի վաղ հայտնի էր դարձել Կոպիրկինի և Թովմասյանի զրույցի մասին, որից հետո հանրության որոշակի շրջանում հնչել են կարծիքներ այն մասին, որ հանդիպումը քաղաքական ենթատեքստ է ունեցել և կապված է ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ դատական մեղադրանքների հետ, որոնք այս պահին գտնվում են հենց Սահմանադրական դատարանում (և ում հետ դեսպանը հանդիպել է մի քանի օր առաջ)։

Ինչին ի պատասխան Կոպիրկինը նշեց, որ նա նախկինում ևս մի քանի անգամ հանդիպել է ՍԴ նախագահի հետ, սակայն դա նման արձագանք չի ունեցել։

«Մենք քննարկում էին Հայաստանում դատական բարեփոխումների ընթացքը։ Այդ հարցով ես շուտով մտադիր եմ հանդիպել արդարադատության նոր նախարար Ռուստամ Բադասյանի հետ», – ընդգծեց դիվանագետը։

Դեսպանն ավելացրեց, որ իր օրակարգը, ինչպես և նախկինում, ներառում է հանդիպումներ ամենատարբեր քաղաքական հայացքներ ունեցող գործիչների հետ` և՛ իշխանությունից, և՛ ընդդիմությունից։

Նշենք, որ մի քանի օր առաջ ՌԴ դեսպանը հանդիպում էր ունեցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Դրանից հետո ՌԴ դիվանագետին կանչել էին հանրապետության ԱԳՆ։

Հանդիպման մասին մեկնաբանություններով հանդես էր եկել նաև Ռուսաստանի դեսպանատունը, հայտարարելով, որ Կոպիրկին–Քոչարյան հանդիպումը, Հայաստանի ամենատարբեր քաղաքական գործիչների և ձեռնարկատերերի հետ Ռուսաստանի դեսպանի բազմաթիվ հանդիպումներից մեկն է։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ