Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը, մեկնաբանելով Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպումը, ասել է․ «Մեր միջև բավականին լուրջ տարաձայնություններ են մնում: Ընդհանուր առմամբ, քննարկում ենք նույն առաջարկությունները: 15 տարի է` տեսնում ենք նույն գաղափարները, նույն խաղաղ պլանը»։ Այս մասին հայտնում է MInval.az-ը:
Նախարարը նշել է, որ ինտենսիվ բանակցել են, և համանախագահները հավելյալ փաստաթղթեր են տրամադրել ավելի բովանդակալից բանակցությունների համար:
«Մանրամասնությունների վերաբերյալ կային որոշ տարաձայնություններ, բայց, ինչպես ասում են, ամենակարևորը հենց մանրամասնություններն են: Հասկանում ենք, որ հարկավոր է ավելի մեծ քաղաքական կամք ցուցաբերել: Շփման գծում տիրող իրավիճակը չպետք է խանգարի հռչակագրին կամ խաղաղ պայմանագրին հասնելուն»,- նշել է նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը