Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն հրաժարական է տվել: Այդ մասին հայտնել է «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղարը։
«Կայացված որոշումը ժողովրդի առջև պատասխանատվություն է»,- ըստ РИА Новости-ի՝ ասել է Կախա Կալաձեն: Հիշեցնենք, որ այս ամենը կապված է Վրաստանի խորհրդարանում անցկացվող` Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի ժամանակ արձանագրված սկանդալի հետ։
Նիստը նախագահող՝ Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը նստել էր Վրաստանի ԱԺ նախագահի աթոռին։ Ընդդիմությունն աղմուկ բարձրացրեց, այնուհետև եղան բողոքի ցույցեր ու բախումներ փողոցներում: Ցուցարարներին ցրելու համար Վրաստանի ՆԳՆ-ն կիրառել է ջրցաններ, ռետինե փամփուշտներ, զրահամեքենա, լուսաձայնային նռնակներ: Նրանք հնչեցնում էին երկու պահանջ՝ ներքին գործերի նախարարի և ԱԺ նախագահի հրաժարական։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը