Վրաստանը պատրաստ է ավելի ակտիվ դեր խաղալ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունների դյուրացման գործում, եթե դրա անհրաժեշտությունը առաջանա: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ Բաքվում ընթացող COP29-ի շրջանակներում:
«Մենք հպարտ ենք Ադրբեջանի և Վրաստանի բարեկամական հարաբերություններով։ Եթե անհրաժեշտություն կա, որ մենք ավելի ակտիվ դերակատարություն ունենանք երկու երկրների միջև բանակցությունները հեշտացնելու գործում, ապա մենք պատրաստ ենք դրան»,- նշել է նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը