21 06 2019

Դուշանբեի պայմանավորվածությունը բացառապես քարոզչական հնարք էր․ Աշոտյան

Դուշանբեի պայմանավորվածությունը բացառապես քարոզչական հնարք էր․ Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն անդրադարձել է Մնացականյան-Մամեդյարով հանդիպման արդյունքների վերաբերյալ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությանը։ Նա գրում է․

«Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների Վաշինգտոնյան հանդիպումը ամփոփող ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահների մամլո հաղորդագրությունից պարզ է դառնում, որ.

1. Վիեննա-Սանկտ Պետերբուրգ-Ժնեւ պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտությունը կրկին հիշատակված չէ։

2. Մեզ համար այդպես էլ անհայտ մնաց նախորդ հանդիպման ժամանակ համանախագահների կողմից առաջարկված անվտանգային նախաձեռնությունների բովանդակությունը։

3. Կողմերին առաջին անգամ կոչ է արված սահմանի երկայնքով զերծ մնալ նաեւ ինժեներական աշխատանքներից։ Կարծում եմ, այս կոչը ուշացած է, քանզի Ադրբեջանը, կարծես թե, հասցրել է օգտվել Դուշանբեի վերելակային պայմանավորվածությունից։

4. Ուղիղ կապի լիարժեք օգտագործման կարեւորության մասին հիշատակումը հուշում է, որ Դուշանբեում ձեռքբերված այս պայմանավորվածությունը եւս այս ընթացքում օգտագործվում էր բացառապես որպես քարոզչական հնարք եւ իր նպատակին չի ծառայել։

5. Համանախագահները նորից կրկնում են Ադրբեջանի կողմից շրջանառության մեջ դրված «էական բանակցություններ» (substantive talks) արտահայտությունը։

6. Չկա որեւէ անդրադարձ Արցախը բանակցային սեղանին վերադարձնելու մասին։

7. Եւ կրկին, բացակայում է որեւէ հիշատակում կարգավորման սկզբունքների մասին»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ