Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Օքթայ Ասադովի կարծիքով՝ տարածաշրջանում առկա կոնֆլիկտներն առաջիկայում կարգավորվելու են։ Այս մասին նա հայտնել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի 53-րդ լիագումար նիստի ընթացքում, գրում է Rusarminfo-ն։
Ադրբեջանցի պաշտոնյան կարծիք է հայտնել Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորման հեռանկարների վերաբերյալ, այդ թվում և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի:
«Վստահ եմ, որ տարածաշրջանում գոյություն ունեցող հակամարտություններն առաջիկայում լուծում կգտնեն միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի հիման վրա՝ նախ և առաջ հավատարիմ մնալով պետությունների տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքին», - նշել է Ասադովը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը