ՀՀ արտգործանախարար Զոհրաբ Մնացականյանը Վաշինգտոն այցի ընթացքում հանդիպել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ: Այս մասին նա հայտնել է թվիթերյան էջում։
«Գոհ եմ Բոլթոնի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ դրական, ծավալուն եւ հետաքրքիր քննարկումից: Քննարկել ենք Հայաստանի եւ տարածաշրջանային խաղաղության եւ անվտանգության հարցերը, ինչպես նաեւ ԱՄՆ-ի եւ Հայաստանի միջև երկկողմ համագործակցությունը: ԱՄՆ-ը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր կարեւոր դեր է խաղում՝ Ռուսաստանի եւ Ֆրանսիայի հետ միասին»,-գրել է Մնացականյանը:
Pleased with positive, extensive & engaging discussion w/ Amb. Bolton on #NagornoKarabakh peaceful resolution process, #Armenia's and regional peace & security agenda, as well as #Armenia-#US bilateral coop. US plays important role as #OSCE MG CoChair along w/ #Russia and #France pic.twitter.com/NCAysYkvRA
— Zohrab Mnatsakanyan (@ZMnatsakanyan) 20 июня 2019 г.
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը