Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը հունիսի 19-ին ընդունել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին՝ վերջինիս նախաձեռնությամբ:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել սահմանադրական արդարադատության ոլորտում հայ-ռուսական համագործակցության հարցերին։ Այս մասին հայտնում է ՍԴ ֆեյսբուքյան էջը։
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը դեսպանին տեղեկություններ է ներկայացրել 2019 թվականի մայիսին իր գլխավորած պատվիրակության Սանկտ Պետերբուրգ կատարած այցի մասին, որը տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության սահմանադրական դատարանի նախագահի հրավերով։
Կողմերն անդրադարձել են նաև Հայաստանի դատաիրավական համակարգին առնչվող խնդիրներին և այլ հարցերի։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը