18 06 2019

Շատ անհաջող սրամտություն արեցիք, պարո՛ն Գրիգորյան․ Պատգամավորը՝ ՍԴ անդամի թեկնածուին



«Դուք մի քանի անգամ հանդես եք եկել պնդումով, որ ՍԴ անդամի ընտրությունը քաղաքական է։ Ինձ թվում է՝ շատ լավ հասկանում եք՝ ինչ վտանգավոր էլեմենտ է պարունակում պնդումը»,- ԱԺ ամբիոնից ելույթում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ դիմելով ՍԴ անդամի թեկնածու Վահե Գրիգորյանին։ նրա խոսքով, եթե անցումային արդարադատությամբ արդար դատական համակարգ են ուզում ստեղծել, ինչպե՞ս կարելի է նման հայտարարությամբ հանդես գալ։

«Ասում եք՝ ոչ թե պոտենցյալ ճնշողների հետ ծխանոթացել եք խաշի սեղանին, այլ բանտում, մեկը մեկին օգնել ա։ Բա եթե ձեզնից օգնություն հայցի, ինչպե՞ս եք անտեսելու ձեր բանտային օրերի վառ հիշողությունները։ Էն թեկնածուները, որ էստեղ չընտրվեցին, ինչ-որ իմաստով՝ տապալվեցին, թերությունն էն էր, որ բանտում չէին գտնվե՞լ։ Մեք ոչ թե պետք է բանտային անցյալը կարևորենք, այլ փորձը, գիտելիքները»,- ասաց պատգամավորը։

Վահե Գրիգորյանի դիտարկմանը, թե նախագահ Արմեն Սարգսյանը լեգիտիմ չէ, Գևորգ Պետրոսյանը հակադարձեց․ «Եթե հանրապետության նախագահը լեգիտիմ չէ, բա դուք էստեղ ի՞նչ գործ ունեք, մենք էստեղ ի՞նչ ենք անում։ Կարող է՞ մի անգամ էլ նախագահը դիմի ՍԴ, ասեք՝ դուք լեգիտիմ չեք, ես ձեր դիմումը չեմ քննում»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ