15 06 2019

«Սևազգեստ և մորուքավոր» ադեկվատներն ազատ են արձակվել

«Սևազգեստ և մորուքավոր» ադեկվատներն ազատ են արձակվել

«Ադեկվադ» հասարակական կազմակերպությունը հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ շարժման անդամները 2․5 ժամ ոստիկանության բաժանմունքում գտնվելուց հետո ազատ են արձակվել։

Հայտարարությունում ասվում է.

«Ինչպես պարզվեց, ոստիկանությունը գործել է ինչ-որ ահազանգի հետքերով, ահազանգողը տեղեկացրել է, որ նկատել է մեքենայով ընթացող «մորուքով և սև շապիկներով անձանց», ինչն էլ հանդիսացել է ոստիկանական գործողությունների հիմք։

Ցավում ենք, որ իշխանությունների ապիկար կառավարման և խուճապային հրահանգավորումների հետևանքով այնպիսի լուրջ կառույցի աշխատանքը, ինչպիսինն է Ոստիկանությունը, զավեշտի է վերածվում, և վարկաբեկվում իրավապահ մարմինների համբավն ու գործառույթները»:

Հիշեցնենք, որ հասարակական կազմակերպության անդամները հրավիրվել էին Գորիսի ոստիկանություն։ Բերման էին ենթարկվել Արթուր Դանիելյանը, Կոնստանտին Տեր-Նակալյանը, Ազատ Ադամյանը, Սամվել Թադեւոսյանը և այլք։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ