ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է․
«Իրանի շուրջ վտանգավոր իրադարձություններ են:
Ադրբեջանա-թուրքական 2 զորավարժություն վերջին 1 ամսում: Տարածաշրջանը կանգնած է լրջագույն մարտահրավերների առջև:
Իսկ Փաշինյանի ռեժիմը ԲԴԽ է քանդում, դատական անկախ իշխանությունն անդամահատում ու ներքին կեղծ օրակարգեր առաջ տանում:
Մինչև ե՞րբ .... Հասկանում ե՞ք պահի լրջությունը, թե հեչ պետք էլ չի ձեզ:
Կառավարական առանձնատունը կա, ուղղաթիռը կա, հեծանիվը կա, խորովածն ու փախլավան անպակաս է:
Հ.Գ.
Երբ իշխանությունը կամ անմեղսունակ է կամ անդարդ:
Երկու դեպքում էլ տխուր է շատ»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը