Վերաքննիչ դատարանում քննվող Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործի քննության ժամանակ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանy դիմելով դատավոր Արմեն Դանիելյանին, ասաց.
«Եթե տեսախցիկները դահլիճում չլինեին, չէի արձագանքի: Կասեմ հետևյալը՝ ի տարբերություն այսօրվա իրադարձությունների, արդարադատությանը երբեք չեմ միջամտել:
Դուք դատավոր եք, ես ձեզ նշանակելուց հետո ընդհանրապես չեմ տեսել, ընդհանրապես որևէ շփում չեմ ունեցել, և ընդհանրապես դատավորների հետ շփումներ չեմ ունեցել: Ես ուզում եմ իմանաք, որ ասում են ինչի՞ չի բացահայտվել, ուղղակի արդարադատությանը չեմ միջամտել և այդպիսի իրավունք չեմ ուենցել, դատարանների դռներ փակել չեմ տվել՝ ի տարբերություն այսօրվա իրողությանը, ոչ մեկին չեմ մեղադրել, ոչ մեկի անմեղության կանխավարկածը չեմ խախտել, չի եղել որևէ նման արձանագրած դեպք»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը