13 06 2019

Սաֆարովն ու Սաֆարյանը. Փաշինյանի նյարդերը չեն դիմանում. 7or.am

Սաֆարովն ու Սաֆարյանը. Փաշինյանի նյարդերը չեն դիմանում. 7or.am

7or.am-ը գրում է․ «Ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի ու հայաստանցի Սեդա Սաֆարովյանի թիրախը նույնն է, մեթոդն է տարբեր։ Ընդ որում՝ դժվար է ասել, թե ով է ավելի մեծ վնաս տալիս մեր երկրին, և ով է ավելի վտանգավոր՝ կացնահարող Սաֆարո՞վը, թե՞ նիկոլական «ԲՏՌ»–ների խմբի կարկառուն ներկայացուցիչ Սաֆարյանը։

Սաֆարովը

Ռամիլ Սաֆարովը գլխատել էր քնած Գուրգեն Մարգարյանին։ Դա քստմնելի ու նողկալի վարքագիծ էր, որի համար Նիկոլ Փաշինյանի վրա նորմալ ու կիրթ մարդու տպավորություն թողած Իլհամ Ալիևն այդ ստահակին պարգևատրել է, կարիերային առաջընթաց ապահովել ու դարձրել Ադրբեջանի հերոս։

Սաֆարովի հարցը պարզ է։ Նա բացահայտված թշնամի է ու մի օր կարժանանա իր պատժին։

Այլ հարց են Հայաստանի ներսում գործող «սաֆարովները»։ Սրանք արտաքուստ հանդես են գալիս բոցաշունչ իրավապաշտպանի, մոլի ժողովրդավարի, համամարդկային արժեքների կրողի ու ժողովրդի շահերի պաշտպանների դիմակի տակ, սակայն իրականում ավելի մեծ վնաս են տալիս Հայաստանին ու Արցախին, քան այն ճիճուն, որի ռիսկը հերիքել էր քնած հայ սպային կացնահարելու համար։

5–րդ շարասյունն ավելի վտանգավոր է ու վնասարար, քան ադրբեջանական դիվերսանտը կամ հանցագործը։

Սաֆարյանը

Սեդա Սաֆարյանը տեղեկատվական դաշտում «մուտիլովկաներով» է զբաղված և կատարում է Նիկոլ Փաշինյանի քարոզչական «մատյան» գնդի առաջամարտիկի դերը։

Այդ «մատյան» գնդի ֆունկցիան ավելին է, քան կացնահարելը։ Սաֆարովի թիրախը մեկ հոգի էր, իսկ սաֆարյանների թիրախը՝ ամբողջ հայ ժողովուրդը։

Սեդա Սաֆարյանի նմանները մարդկանց հոգիներն ու մտքերն են պղտորում, նպաստում հայաստանցի–ղարաբաղցի տեղեկատվական դիվերսիայի խորացմանը, պառատկում հասարակությունը, թույնի ու ատելության մթնոլորտ ստեղծում։ Այսինքն, անում են մի բան, որից հետո սաֆարովների մուտքը մեր երկիր Ադրբեջանի կողմից կդառնա տեխնիկայի խնդիր։

Սեդա Սաֆարովյանն այնքան է մտել իր դերի մեջ և այնպիսի էնտուզիազմով է կատարում իր նողկալի ֆունկցիան, որ Ռոբերտ Քոչարյանի «գործի» դատական գործընթացին զուգահեռ՝ շտապեց հայտարարել, թե, իբր, երեկ տեղի է ունեցել սպանություն, և այն կապ ունի ընթացող դատավարության հետ։

Սեդայի հայտարարությունն այնքան անհեթեթ էր և այնքան էր բացահայտում Քոչարյանի դեմ տարվող փաշինյանական էժանագին քարոզի ամբողջ էությունը, որ ՀՔԾ–ն ստիպված էր օպերատիվ կերպով հերքել Նիկոլի հաճախորդ Սեդա Սաֆարյանի ասածները, քանզի հանրության ամենադեբիլ հատվածի համար էլ է արդեն պարզ դառնում, թե իրականում ինչ են ներկայացնում հակաքոչարյանական խոսակցությունները։ Սեդայի ասածները պայթեցնում են քարոզչական մյուս փուչիկները, որոնք տարիներ շարունակ փչվել են ՀՀ 2–րդ նախագահի դեմ։

Ի դեպ, երեկ ևս մեկ միջադեպ տեղի ունեցավ, որը ցույց էր տալիս, թե ինչքան նյարդային վիճակում են հայտնվել Փաշինյանն ու իր քարոզչամեքենան, որ բացի սեդասաֆարյանների պես հաճախորդներին օգտագործելուց՝ դատարանի դահլիճ են ուղարկում մի շիզոֆրենիկի,որը գոռում էր, թե, իբր, իր աղջկան Փարիզում բռնաբարել է Քոչարյանը։ Դա այն նույն խեղկատակն էր, որ մի քանի ամիս առաջ նույն բաները գոռում էր դաշնակցական գործչի հասցեին։

Այս ամենը ցույց է տալիս, որ Փաշինյանը հաստիքային սադրիչներ, «բռնաբարված» աղջկա «հայրեր» է պահում և փորձում թամաշա ապահովել, որպեսզի կարողանա հանրային ուշադրությունը շեղել իր ապաշնորհ կառավարումից և կարողանա իր երերացող աթոռը մի կերպ պահել։ Բայց դե, դրանք զուր ջանքեր են։ Սաֆարովների կոլեգաներ սաֆարյանների հույսին մնացողը հեռու չի գնա»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ