Սահմանադրական դատարանի անդամի թեկնածու Վահե Գրիգորյանը շարունակում է պնդել, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ոչ լեգիտիմ նախագահը է:
Այս մասին հունիսի 13-ին, լրագրողների հետ զրույցում Գրիգորյանն ասաց, որ ՀՀ նախագահի նախագահ լինելու հարցը որոշվում է ոչ թե փաստաբան Վահե Գրիգորյանի մեկնաբանություններով, այլ բոլոր սահմանդրական մարմինների կոնսենսուսով՝ հավելելով, որ ինքը շարունակում է պնդել իր մեկնաբանությունները:
Գրիգորյանի խոսքերով, եթե ՀՀ նախագահը ՀՀ նախագահ չլինի, գործող խորհրդարանն էլ պետք է չլինի, քանի որ այն ընտրվել է նույն նախագահի հրամանագրով. «Ես համարում եմ, որ 4-րդ նախագահին պետք է ընտրեին քաղաքացիները, բայց բոլոր սահմանադրական մարմինների կոնսենսուսը եղել է այն, որ նա ընտրվել է խորհրդարանի կողմից և շարունակում է մնալ խորհրդարանի կողմից ընտրվածը: Դա միայն 4-րդ նախագահին է վերաբերում, իսկ հետո ընտրվողները պետք է խորհրդարանի կողմից ընտրվեն, որովհետև 4-րդ նախագահն անցումնային նախագահն էր, ու ուժի մեջ էր 2005 թվականի սահմանադրությունը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը