Հունիսի 12-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն անդրադարձավ մարզպետարանում իր բարեկամներին աշխատանքի ընդունելուն՝ նշելով․ «Մենք բոլորս ունենք կրթված բարեկամներ, հարազատներ, ընկերներ, ովքեր կարող են պաշտոններ զբաղեցնել թե՛ մեր ենթակայության տակ գործող հիմնարկներում, թե՛ առհասարակ ՀՀ-ում, նրանք իրենց տեղը պետք է գտնեն, աշխատանք պետք է ունենան»։
Մարզպետն իրեն օգնական է նշանակել իր զարմիկին, և խորհրդական՝ ևս մեկ ազգակցական բարեկամին, քանի որ գտել է, որ նրանց աշխատանքը կարող է արդյունավետ լինել։Մարզպետը նշեց, որ հաշվի է առնել նրանց աշխատանքային փորձն ու կրթությունը։
Լրագրողները մարզպետին հիշեցրին, որ նախորդ իշխանություններըս ևս նույն կերպ էր արդարանում, իսկ Գարիկ Սարգսյանը պատասխանեց՝ չի արդարանում, արդարանալու համար կասեր՝ իր բարեկամը չեն։
Գարիկ Սարգսյանը նաև նշեց, որ եթե որոշել է մեկին աշխատանքով ապահովել, սակայն նա խանգարելու է ընդհանուր գործին, առանց հապաղելու կազատի աշխատանքից, քանի որ ատամներով չի պահում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը