Եվ այսպես, համաձայն բարձրաստիճան պաշտոնատար անձանց Էթիկայի հանձնաժողով ներկայացրած 2017թ. հայտարարագրի՝ Միրզոյանի դրամական միջոցները հարկային տարվա սկզբում կազմել են 66,075.00 ՀՀ դրամ, իսկ հարկային տարվա վերջում՝ 297,865.00 ՀՀ դրամ:
2018թ. Միրզոյանի դրամական միջոցները հարկային տարվա սկզբում կազմել են 297,865.00 ՀՀ դրամ, իսկ հարկային տարվա վերջում` 9,820,000.00 ՀՀ դրամ:
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց Էթիկայի հանձնաժողով ներկայացրած 2017թ. և 2018թ. հայտարարագրերի դրամական միջոցների համեմատությունը ցույց է տալիս, որ Արարատ Միրզոյանի դրամական միջոցները 2018թ. ավելացել են շուրջ 3000%-ով կամ 30 անգամ:
Ստորև ներկայացնում ենք նաև Արարատ Միրզոյանի 2017թ. և 2018թ. հայտարարագրած եկամուտները:
2017թ. հայտարարագրված եկամուտներ՝
2018թ. հայտարարագրված եկամուտներ՝
Ինչպես երևում է հայտարարագրերից, Արարատ Միրզոյանի եկամուտները 2017թ. կազմել են 4,732,850.00 ՀՀ դրամ, իսկ 2018թ.՝ 63,121,174.00 ՀՀ դրամ:
Գոհար Աբաջյանի՝ բարձրաստիճան պաշտոնատար անձանց Էթիկայի հանձնաժողով ներկայացրած 2017թ. հայտարարագրի համաձայն՝ նրա դրամական միջոցները հարկային տարվա սկզբում կազմել են 250,000.00 ՀՀ դրամ, իսկ հարկային տարվա վերջում՝ 410,000.00 ՀՀ դրամ:
Իսկ 2018թ. հայտարարագրում Գոհար Աբաջյանի դրամական միջոցները հարկային տարվա սկզբում կազմել են 410,000.00 ՀՀ դրամ, իսկ հարկային տարվա վերջում՝ 1,741,000.00 ՀՀ դրամ:
Գոհար Աբաջյանի՝ 2017թ. և 2018թ. հայտարարագրերի համեմատությունը ցույց է տալիս, որ նրա դրամական միջոցները ավելացել են մոտավորապես 300%-ով կամ 4 անգամ:
Իսկ Գոհար Աբաջյանի հայտարարագրած եկամուտներն ունեն հետևյալ պատկերը՝ 2017թ.՝ 5,150,000.00 ՀՀ դրամ, 2018թ.՝ 55,238,215.21 ՀՀ դրամ»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը