«Ադեկվադ» ՀԿ-ի ղեկավար Դանիելյանը ոստիկանական բաժանմունքից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրեն մեղադրում էին նրանում, որ սպառնացել է ծանր մարմնական վնասվածքներ հասցնել քաղաքացի Նիկոլ Փաշինյանին. «Խոսքը գնում է իմ այն մասին, երբ բառացիորեն կրկնել եմ մի արտահայտություն, որը մի քանի շաբաթ առաջ Բակո Սահակյանի հասցեին կիրառել է մի նիկոլապաշտ ակտիվիստ: Խոսքը գնում է այն սպառնալիքի մասին, որի մեջ ոստիկանությունը հանցակազմ չէր տեսել»,- պարզաբանեց Դանիելյանը:
ՀԿ անդամը նշեց, որ թող իրավաբանները որոշեն՝ իր հայտարարության մեջ սպառնալիք կա՞, թե՞ ոչ. «Բանն այն է, որ ես այդ արտահայտությունը կիրառել եմ նրա համար, որ միայն նախապես իմացել եմ, որ ոստիկանությունը այդ հայտարարության մեջ որևէ հանցակազմ չի տեսնում»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը