09 06 2019

Մեր երկրում ձևավորվել է խտրականության նոր տեսակ․ իրավապաշտպան

Մեր երկրում ձևավորվել է խտրականության նոր տեսակ․ իրավապաշտպան

«Իրավական ուղի» հասարակական կազմակերպության համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Մոտ մեկ ժամ անցկացրեցի ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում՝ իրավապաշտպանական բնույթի փաստաբանական օգնություն տրամադրելով ութ քաղաքացիների։ Ինչպես ինձ պարզաբանվեց, նրանք ոստիկանությունում էին հայտնվել մի քաղաքացու ահազանգով այն մասին, որ սևազգեստ մարդկանց ինչ-որ խումբ փողոցում զբոսնելիս ահաբեկում է մարդկանց (!)։

Այսպիսով, պաշտոնապես կարելի է փաստել, որ մեր երկրում ձևավորվել է խտրականության նոր տեսակ՝ ըստ հագուստի գույնի խտրականություն։

Վարչապետի՝ հունիսի 6-ի ելույթը, փաստորեն, ՀՀ որոշ քաղաքացիների մոտ ձևավորել է հակաիրավական նախապաշարմունք սևազգեստ մարդկանց վերաբերյալ, որն էլ հանգեցրել է այդ «ահազանգին»։

Խտրականության այս նոր տեսակի մասին կիրազեկվեն միջազգային բոլոր իրավասու կառույցները»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ