07 06 2019

Մենք բավականաչափ «Իսկանդերներ» ունենք, բայց էլի ինչ-որ բան ստանալու հույս ունենք. Փաշինյան

Մենք բավականաչափ «Իսկանդերներ» ունենք, բայց էլի ինչ-որ բան ստանալու հույս ունենք. Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ ՌԴ նախագահի հետ հանդիպման ժամանակ քննարկել է զենքի մատակարարման հարցը։

«Մենք լավ համագործակցում ենք ռազմատեխնիկական ոլորտում և, իհարկե, մենք ինչ-որ պայմանավորվածություններ ունենք։ Եվ ես կարծում եմ, որ մեր հարաբերություններն այդ ոլորտում զարգանում են պլանաչափ»,- ասել է Փաշինյանը ՌԻԱ «Նովոստի»-ի հարցազրույցում։

Պատասխանելով հարցին, թե քննարկվել է արդյոք հանդիպման ընթացքում Երևանին «Իսկանդեր» նոր համալիրների մատակարարման հարցը, Փաշինյանն ասել է, որ Հայաստանը դրանցից բավականաչափ ունի։ «Մենք բավականաչափ «Իսկանդերներ» ունենք։ Բայց մենք հույս ունենք էլի ինչ-որ բան ստանալ։ Ոչ փոքր»,- նշել է Հայաստանի վարչապետը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ