07 06 2019

Սերժ Սարգսյանը թաքցնելու ոչինչ չունի ապրիլյան պատերազմի վերաբերյալ. ՀՀԿ փոխնախագահ



«Ես վստահ եմ, որ Սերժ Սարգսյանը թաքցնելու ոչինչ չունի ապրիլյան պատերազմից առաջ, ընթացքում և հետո եղած ռազմաքաղաքական և արտաքին քաղաքական իրավիճակի վերաբերյալ։ Եթե թաքցնելու որևէ բան էլ ունի, ապա ոչ քննիչ հանձնաժողովից, գուցե տեղեկատվության մի մասը գաղտնի է պարզապես»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

ՀՀԿ փոխնախագահը նշեց, ոչ չեն խորշում պատասխանել որևէ հարցի, Սերժ Սարգսյանը՝ առավել ևս. «Ի դեպ, լավ կլիներ, որ հանձնաժողովում Սերժ Սարգսյանի հետ հարց ու պատասխանը, եթե այն պետք է տեղի ունենա, լիներ ուղիղ եթերում, սա իմ ցանկությունն եմ հայտնում»,- ասաց Աշոտյանը:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ