06 06 2019

Գեղամ Պետրոսյանը Ռոբերտ Քոչարյանի դեմ ցուցմունք չի տվել. փաստաբան․ News.am

Գեղամ Պետրոսյանը Ռոբերտ Քոչարյանի դեմ ցուցմունք չի տվել. փաստաբան․ News.am

Մարտի 1-ի գործով Զաքար Հովհաննիսյանի սպանությունը կատարելու համար մեղադրվող Գեղամ Պետրոսյանը նախաքննության ընթացքում որպես վկա հարցաքննվելիս Ռոբերտ Քոչարյանի դեմ ցուցմունք չի տվել։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Հովհաննես Խուդոյանը։

Փաստաբանը նշել է, որ պաշտպանական կողմին և տուժող կողմին տրամադրված քրեական գործի նյութերում առկա են Գեղամ Պետրոսյանի ցուցմունքները, սակայն դրանց բովանդակության մեջ որևէ դրվագ չկա, որը կարող է առնչություն ունենալ Ռոբերտ Քոչարյանին մեղսագրվող գործողություններին։

«Եթե խոսքը վերաբերվում է ենթադրյալ կեղծիքներին, պարկուճները կամ ինչ–որ զեկուցագրեր փոխելուն, ապա պետք է նշել, որ Ռոբերտ Քոչարյանը այդ ժամանակահատվածում նախագահի պաշտոնը չի զբաղեցրել, և տրամաբանական չէ այդ հանգամանքները ինչ–որ կերպ նրա հետ կապելը»,–ասաց նա։

Պաշտպանի խոսքով, եթե Գեղամ Պետրոսյանի ցուցմունքներում Ռոբերտ Քոչարյանի դեմ որևէ բան լիներ, ապա Քոչարյանի կալանքի հարցը քննելիս մեղադրանքի կողմը այդ փաստը կներկայացներ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ