ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի և ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտնեց, որ ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկումն ապահովող ճանապարհային քարտեզի վերջնական հաստատումը նախատեսված է հունիսի 13-ին՝ Գործընկերության խորհրդի երկրորդ նիստում:
«Հայաստանը ԵՄ-ի կողմին ներկայացրել է համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզի վերջնական նախագիծը, որը հավանության է արժանացել Հայաստանում համաձայնագրի և ՀՀ-ԵՄ գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները ապահովող միջգերատեսչական հանձնաժողովի մայիսի 17-ի նիստում: Հունիսի 13-ին, երբ կկայանա գործընկերության խորհրդի երկրորդ նիստը Բրյուսելում, այս փաստաթուղթը կարժանանա վերջնական հաստատման երկու կողմերի միջև»,- ասաց Զոհրաբ Մնացականյանը՝ հավեվելով, որ փաստաթուղթը կլինի Եվրամիության և Հայաստանի համատեղ սեփականությունը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը