05 06 2019

Աշոտյանը շատ անհանգիստ է թե՛ երկրի, թե՛ երկրի ղեկավարի համար

Աշոտյանը շատ անհանգիստ է թե՛ երկրի, թե՛ երկրի ղեկավարի համար

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․

«Երբ մարդը վատ վիճակում նստում է մեքենայի ղեկին, կապ չունի խմած է, վատառողջ, հոգնած թե անքուն, մեքենայի ուղեւորները շատ անհանգիստ են լինում թե տվյալ վարորդի համար, եւ իրենց համար, որ հայտնվել են կախվածության մեջ լուրջ խնդիրներ ունեցող մարդուց։

Բոլոր կատակներն ու հեգնանքները մի կողմ։ Լսելով այսօր վարչապետին՝ ես շատ անհանգիստ եմ թե մեր երկրի համար, թե բոլորիս համար, թե երկրի ղեկը բռնազավթած մարդու համար։

Նա կորցրել է կապը իրականության հետ։ Եվ երկրի ներսում, եւ դրսում։

Կողքը մեկը չկա՞, որ ուղիղ դեմքին նայելով ճշմարտությունն ասի, բացատրի, համոզի, պնդի, վերջիվերջո։

Ո՞նց անենք, որ նա գոնե Արցախից չխոսա եւ Արցախի խնդրով չզբաղվի»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ