05 06 2019

Ապրիլյան պատերազմի հանձնաժողովը ԼՂ իշխանություններին ճնշելու գործիք է․ կարծիք

Ապրիլյան պատերազմի հանձնաժողովը ԼՂ իշխանություններին ճնշելու գործիք է․ կարծիք

Քաղաքագետ Աղասի Ենոքյանը հունիսի 5-ին՝ լրագրողների հետ հանդիպմանը, կարծիք հայտնեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախի ղեկավարության վրա ճնշումներ գործադրելու համար օգտագործում է բոլոր միջոցները և Ապրիլյան պատերազմի հանգամանքները հետաքննող հանձնաժողովն այդ գործիքներից մեկն է դառնալու:  Աղասի Ենոքյանի խոսքով՝ այս գործընթացն ազդելու է բանակի մարտունակության և Արցախի անվտանգության վրա։

«Վարչապետն ասաց՝ Արցախում կան ուժեր, որոնք դավադրություն են նյութում իր դեմ: Փաստորեն Նիկոլ Փաշինյանն ասում է, որ այն մարդիկ, որոնք ազատագրել են հողերը, հիմա ուզում են հանձնել դրանք, զուտ նրա պատճառով, որ մեղքը բարդեն Նիկոլ Փաշինյանի վրա: Սրանով ավելի շատ վարչապետն իրեն է մի փոքր երաշխիքներ տալիս, որ հնարավոր պատերազմի հնարավոր անհաջող ելքի դեպքում, ինքը կարողանա մեղքը գցել դավադիրների վրա։ Ադրբեջանը հանգիստ կարող է սկսել պատերազմը և ասել՝ ինչպես ասել է ՀՀ վարչապետը, պատերազմն սկսել են Արցախի դավադիր ուժերը: Սա խորագույն վտանգ է»,- նշեց քաղաքագետը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ