03 06 2019

Վեթինգը Նիկոլ Փաշինյանն իրենից պետք է սկսի և իր ընտանիքից․ Զարուհի Փոստանջյան



«Դիմել անցումայն արդարադատություն այնդեպքում, երբ հեղափոխություն էլ չի եղել, տեսարան է: Քաղաքացիներն էլ չեն պատկերացնում, թե ինչ է անցումային արդարադատությունը: Բացի այդ, անցում ո՞րտեղից որտեղ: Նիկոլ Փաշինյանի համար քաղաքական կյանքը սկսվում է 2008-ից, իսկ հանրությունը պետք է ապահովի 90-ականների սկսզբից սկսած: Եթե այդտեղից չսկսի, ուրեմն խաբեություն է»,- մամուլի ասուլիսում ասաց Զարուհի Փոստանջյանը։

«Վեթինգը Նիկոլ Փաշինյանն իրենից պետք է սկսի, իր ընտանիքի անդամներից: Ինքը օգտագործում է կեղծ սահմանադրություն, տիկինը չի մերժում կեղծված միջոցները հիմնադրամ ընդունելուց: Այս մասով վետինգ չեն ուզում: Նա միայն որոշել է հատվածային ու սկսել դատավորներից: Վեթինգը քաղաքական տեսարան ապահովելու համար է:

Հատվածական, ընտրովի, ուղղակի, որ քո ցանկությունը չի բավարարվել, անզորությունից բղավել, որ վեթինգ եմ իրականացնում կամ անցումային արդարադատություն, խաբեբայությունն է: Դրա համար պետք է ժամանակ, ինստիտուտներ, որ չկան»,- ասաց Զարուհի Փոստանջյանը:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ