Արգիշտի Կիվիրյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Երբևիցե չեմ հավատա, որ եթե երկրի ղեկավարը իրական չցանկանա, իր արձանները հա կկանգնացնեն երկրով մեկ։
Եթե ինչ-որ մեկը անգամ դա փորձի անել, ապա երկրի ղեկավարի ցուցումով մի գիշերում համապատասխան մարմինները դա կհանեն ու կոչնչացնեն, իսկ եթե նա նման ցուցում չի տալիս, ուրեմն ներքուստ լավ էլ ցանկանում ա, որ իր արձանները տեղադրեն։
Արդեն Հայաստանում տեղադրվել է Նիկոլի երկու արձան, մեկը Գյումրու, մյուսը Իջեւանի կողմերը, ու Նիկոլը այս կապակցությամբ համառորեն լռում է։ Ի՞նչ է ուզածը, Հայաստանը վերածել Թուրքմենստանի, իրեն էլ Թուրքմենբաշու դերո՞ւմ։ Չի ստացվի, հայ ազգը շատ շուտ սկսում է սիրել, բայց ավելի շուտ էլ ատել, ու ըստ դրա մի օր ինքն իր ձեռքով ջարդելու ա իր իսկ տեղադրածը։ Արդյունքում մնա զուտ նստվածքը, ու հիշողությունը, որ կար սենց փոքրիկ հայկական Թուրքմենբաշի...»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը