2019 թվականի հունիսի 9-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվելու հանրապետության 23 համայնքում, որոնցից 14-ում ընտրությունները հերթական են, իսկ 9-ում՝ արտահերթ: Նշված համայնքներից 12-ում կայանալու են համայնքի ղեկավարի, 8 համայնքում` ավագանու անդամի, իսկ 3-ում՝ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ: Այս մասին հայտնում են ԿԸՀ-ից:
Մայիս 30-ին՝ ժամը 18.00-ին, լրացել է ՏԻՄ ընտրությունների համայնքի ղեկավարի և ավագանու անդամի գրանցված թեկնածուների կողմից ինքնաբացարկի դիմումներ ներկայացնելու ժամկետը:
Սահմանված ժամկետում ընտրություններին որպես համայնքի ղեկավարի թեկնածու գրանցված 46 քաղաքացիներից 3-ը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում: Ավագանու անդամի գրանցված 100 թեկնածուներից ինքնաբացարկի դիմում է ներկայացրել 3 թեկնածու:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը