30 05 2019

Արթուր Վաղարշյանը, միևնույնն է, չէր ընտրվելու, քաղաքական որոշում կար․ կարծիք

Արթուր Վաղարշյանը, միևնույնն է, չէր ընտրվելու, քաղաքական որոշում կար․ կարծիք

Հայաստանի հելսինկյան կոմիտեի ղեկավար, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն անդրադարձել է ՍԴ դատավորին ԱԺ-ում չընտրելուն։ Նա գրել է․

«ԱԺ-ն հերթական անգամ մերժեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից առաջադրած ՍԴ անդամի թեկնածու Արթուր Վաղարշյանին։ Քիչ առաջ ուսումնասիրեցի Արթուր Վաղարշյանի մասնագիտական կենսագրությանը․ իրավաբանական գիտությունների դոկտոր,իրավունքի տեսության գիտական աշխատությունների հեղինակ եւ ամենակարեւորը՝ չի անդամակցել որեւէ կուսակցության եւ հայտնի չէ որեւէ քաղաքական ուժի նկատմամբ իր համակրանքով կամ հակակրանքով։

Հնարավո՞ր է, արդյոք Հայաստանում գտնել ՍԴ անդամի թեկնածու՝ քաղաքականապես չեզոք, մասնագետ իրավաբաններ։ Հավանաբար՝ այո, բայց մեծ դժվարությամբ։

ԱԺ-ում ծավալված քննարկումներն ու թեկնածուին տրված հարցերն ինձ ավելի շատ «հիշեցրին» միջնադարյան հավատաքննություն, քան շահագրգիռ քննարկում։ Իհարկե, արդեն պարզ էր, որ կա քաղաքական որոշում՝ չհաստատել Ա․ Վաղարշյանի թեկնածությունը։

Բայց «Իմ քայլը» պատգամավորների հարցերը ոչ թե իրավական , այլ խիստ նեղ, սեփական կուսակցական շահերից ելնող հարցեր էին․ «Ի՞նչ կարծիք ունեք դատարանների շրջափակման մասին»։ Եվ , թերեւս լավ եղավ, որ Ա․ Վաղարշյանը չընտրվեց։ Նա ցանկանում էր մնալ եւ որպես իրավաբան, եւ հաճոյանալ պատգամավորներին, որի պատճառով էլ պատասխանները հեղհեղուկ էին, ոչ հստակ։ Պարոն Վաղարշյանը պետք է զգար, որ միեւնույնն է չէր ընտրվելու եւ գուցե, կամ հրաժարվեր առաջադրվելուց, կամ արժանապատվորեն ասեր այն՝ ինչ մտածում էր որպես մասնագետ-իրավաբան։

Հ․Գ․ Կարծում եմ ժամանակն է շրջափակել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի նստավայրը, նրանից պահանջելով որպես հաջորդ ՍԴ անդամի թեկնածու առաջարկել․․․ժողովրդի թեկնածուին»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ