Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հանրապետության օրվա կապակցությամբ ընդունելության ժամանակ հայտնել է՝ պատերազմը դեռ չի ավարտվել, նշում է Trend.az-ը։
«Մենք ապրում ենք պատերազմի պայմաններում, այն դեռ չի ավարտվել»,- նշել է Ադրբեջանի նախագահը։
Ալիևը հավելել է, որ նման պայմաններում ռազմական ներուժի մեծացումը պետք է առաջնահերթ հարցերից մեկը դառնա։ Նրա խոսքով՝ այդ ուղղությամբ լուրջ քայլեր են կատարվել. վերջին տարիներին վերանորոգվել է զորամասերի 80 տոկոսը, և այդ աշխատանքը կշարունակվի:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը