ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ներկայացրել է, թե ինչպիսի տեսք կունենա նորընտիր Եվրախորհրդարանը Բրեքսիթից հետո:
«Եվրոպական խորհրդարանի ընտրությունների նախնական արդյունքներն արդեն հայտնի են: Մեծ Բրիտանիան, չհասցնելով ավարտել ԵՄ-ից դուրս գալու իր որոշման անհրաժեշտ գործընթացները, նույնպես մասնակցեց ընտրություններին՝ տնօրինելով 73 մանդատ:
Հետաքրքիր է, թե ինչ տեսք կունենա Եվրոպական խորհրդարանը, երբ Բրեքսիտը վերջնականորեն դառնա իրականություն:
Եվ այսպես:
Եվրոպական Ժողովրդական կուսակցությունը ունի 180 մանդատ և Բրեքսիթից չի տուժի, քանի որ չունի ՄԹ-ից եկած ոչ մի պատգամավոր:
Սոցիալ-դեմոկրատներն այժմ ունեն 146 տեղ, բայց Բրեքսիթից հետո կկորցնեն 11-ը և կմնա 135-ը:
Լիբերալ-դեմկորատները այսօրվա 109 տեղից կզրկվեն 16-ից և կդառնան 93:
Կանաչների 69 տեղից կմնա 58-ը, պահպանողական-ռեֆորմիստների 58-ից՝ 54-ը, եվրասկեպտիկների EFDD դաշինքը 54 մանդատից կպահպանի միայն 25-ը: 1 տեղ կկորցնեն նաև միավորված ձախերը:
Տեղի կունենա նաև տեղերի որոշակի վերաբաշխում այլ երկրների միջև:
Այսպիսով, Բրեքսիթի դեպքում առաջատար քաղաքական ուժերի տեսակարար կշիռը կփոխվի, ինչը իր ազդեցությունը կունենա Եվրոպական Միության քաղաքական պաշտոնների բաշխման վրա: Չմոռանանք նաև, որ այս ընթացքում խիստ հավանական են նաև առանձին կուսակցությունների տեղաշարժեր մի քաղաքական ընտանքիքից մյուսը, ինչի արդյունքում ուժերի դասավորվածությունը նույնպես կարող է փոխվել:
Հայաստանը նոր պայմաններում պետք սովորի աշխատել թարմացված ԵՄ-ի հետ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը