«Եթե իսկապես գործող կառավարությունն անցումային արդարադատության համակարգի ներդրումն այդպիսի հրատապ անհրաժեշտություն է համարում, ապա ինչո՞ւ է կառավարության ծրագրում բացակայում այդ մասին որևէ տառ»,- մայիսի 27-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն էլ նշեց, որ անցումային արդարադատություն ներդնելու գաղափարի շուրջ այս փուլում ժողովրդի պահանջն ու իշխանության ցանկությունը համընկավ, իսկ մինչև հիմա իշխանությունը սպասում էր, որ դատական համակարգը կինքնամաքրվի:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը