23 05 2019

Նիկոլ Փաշինյանը չկարողացավ իրավական հանրույթին համոզել․ կարծիք․ «Փաստինֆո»

Նիկոլ Փաշինյանը չկարողացավ իրավական հանրույթին համոզել․ կարծիք․ «Փաստինֆո»

Ես կարծում եմ՝ Փաշինյանը  փորձեց այս իրավիճակից առավելագույնս օգտվել, և մի կրակոցով 2-3 նապաստակ խոցել:  «Փաստինֆո»-ի թղթակից հետ զրույցում ասել է «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը` անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մայիսի 20-ին հնչեցրած հայտարարություններին,:

«Դա, իհարկե, իրեն չհաջողվեց, որովհետև չկարողացավ գոնե ինձ և իրավական հանրույթին համոզել, որ դատավորները բոլորը պետք է ենթարկվեն վեթթինգի, որ անցումային արդարադատությունը Հայաստանում անհրաժեշտություն է»,- ասել է Ղազինյանը:

Նա նշել է, որ իրավաբանական հանրույթը մեղմ ասած այնքան էլ համաձայն չէ Փաշինյանի դիրքորոշման հետ:

«Կարծիք կա, որ Հայաստանում դատական համակարգի նկատմամբ վստահությունը շատ ցածր է: Ես հավաստիացնում եմ, որ Հայաստանում այդպիսի փաստ իրականում գոյություն չունի»,-ընդգծել է  Ղազինյանը:

Կուսակցության նախագահը փաստել է, որ դատարանները գերծանրաբեռնված են գործերով, և եթե մարդիկ չվստահեին դատարանին, ապա դատարան չէին դիմի:

Նրա խոսքով, դատարանը եղել, մնում և մնալու է վեճերը կարգավորող, կոնֆլիկտները հարթող, արդարադատություն իրականացնող մարմին, որին վստահում են  քաղաքացիները:

«Ցանկացած փորձ հայտարարելու, որ Հայաստանում դատական համակարգը վստահություն չունի, առնվազն սաբոտաժ է հայկական պետականության կարևորագույն ճյուղի դատական իշխանության նկատմամբ»,-ասել է Ղազինյանը` հավելելով․  ‹‹Մենք ազգային մի վատ առանձնահատկություն ունենք, որ եթե վճիռը մեր օգտին է, ապա դատարանը արդար է, եթե մեր դեմ է, ապա ամենակոռումպացված, անարդար, վատ դատական մարմինն է››։

Նյութն ամբողջությամբ կարդացեք Փաստինֆո-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ