«Տրամաբանությունը անընդհատ կամ պարբերաբար Ձեր գործունությունը համամետելու ՀՀԿ-ի հետ՝ պայմանավորված է նրանով, որ դուք Ձեզ ավելի հաճախ եք պահում ՀՀԿ-ի նման: Իսկ դուք՝ Պարոն Պապիկյան, Ձեր ՀՀԿ-ական պահվածքը սկսել եք դեռ նախընտրական շրջանում հետևաբար համեմատությունը տեղին է»,- դիմելով Իմ քայլը դաշինքի ավագանու անդամ Մեսրոպ Պապիկյանին, ասաց «Լույս» դաշինքի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը:
Ավագանու անդամը նշեց, որ «Լույս» դաշինքին հիշեցնում են, որ օրենքի ուժով ենք անցել նկատի ունենալով, որ այժմ ավագանիում 3 հոգով ենք ներկայացված. «Մի կողմ թողնենք, որ մեզ հիշեցնում էր մի մարդ, որ այդ ցուցակի 82-րդ հորիզոնականն էր զբաղեցնում: Ես հպարտ եմ, որ անցել ենք օրենքի ուժով, ոչ թե մեկ անձի ռեյտինգի, սև ու սպիտակի ուժով և համոզված եմ, որ այդ խնդիրը շտկվելու է ավելի շուտ, քան 5 տարի»,- ասաց Խաժակյանը:
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը